Խոլեստերինը հնարավոր է իջեցնել բնական եղանակով
ЛАЙФՄասնագետները պնդում են, որ սրտին հարկավոր է, որ արյունատար համակարգի բնականոն գործունեության համար պատասխանատու անոթները և զարկերակները խոլեստերինով խցանված չլինեն։
Նրանք ներկայացրել են այն սննդամթերքների ցանկը, որոնք առավել արդյունավետ են ինչպես կանխարգելման, այնպես էլ արդեն առկա խնդիրի դեպքում։ Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ ցանկը:
Նուռ

Նուռը մեծ քանակությամբ պոլիֆենոլ, վիտամին C և չհագեցած ճարպային թթուներ է պարունակում, որոնք ազդում են ազոտական օքսիդի արտադրության վրա:
Սխտոր

Սխտորը զարկերակի մաքրման առավել մատչելի և հարմար ձևերից մեկն է։ Իրականացված հետազոտության համաձայն, սխտորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը:
Քրքում

Այս հիանալի մթերքը պաշտպանում է արյան անոթները։ Քրքումը պարունակում է քրքումին օգտակար նյութը, որը կազդուրում է օրգանիզմը, այդ թվում նաև նվազեցնում արյան անոթների բորբոքման ռիսկը։
Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը հակաօքսիդանտների և մոնոհագեցված ճարպերի հարուստ աղբյուր է, որոնք նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը։ Կանոնավոր օգտագործումը կօգնի խուսափել արյունատար անոթների սկլերոզից և թրոմբից, որն էլ նվազեցնում է կաթվածի առաջացման ռիսկերը։
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



