Խոլեստերինը հնարավոր է իջեցնել բնական եղանակով
ԼԱՅՖՄասնագետները պնդում են, որ սրտին հարկավոր է, որ արյունատար համակարգի բնականոն գործունեության համար պատասխանատու անոթները և զարկերակները խոլեստերինով խցանված չլինեն։
Նրանք ներկայացրել են այն սննդամթերքների ցանկը, որոնք առավել արդյունավետ են ինչպես կանխարգելման, այնպես էլ արդեն առկա խնդիրի դեպքում։ Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ ցանկը:
Նուռ

Նուռը մեծ քանակությամբ պոլիֆենոլ, վիտամին C և չհագեցած ճարպային թթուներ է պարունակում, որոնք ազդում են ազոտական օքսիդի արտադրության վրա:
Սխտոր

Սխտորը զարկերակի մաքրման առավել մատչելի և հարմար ձևերից մեկն է։ Իրականացված հետազոտության համաձայն, սխտորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը:
Քրքում

Այս հիանալի մթերքը պաշտպանում է արյան անոթները։ Քրքումը պարունակում է քրքումին օգտակար նյութը, որը կազդուրում է օրգանիզմը, այդ թվում նաև նվազեցնում արյան անոթների բորբոքման ռիսկը։
Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը հակաօքսիդանտների և մոնոհագեցված ճարպերի հարուստ աղբյուր է, որոնք նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը։ Կանոնավոր օգտագործումը կօգնի խուսափել արյունատար անոթների սկլերոզից և թրոմբից, որն էլ նվազեցնում է կաթվածի առաջացման ռիսկերը։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



