Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակը Կիպրոսում
СПОРТԿիպրոս ժամանած ֆուտզալի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 18-ին ընկերական խաղում 8:1 հաշվով հաղթել է Նիկոսիայի «Արարատ» ակումբին: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հենրիկ Գրիգորյանը, 2 գոլ խփել է Գարեգին Մաշումյանը, իսկ Արմեն Բաբայանը, Հակոբ Դոքմանյանը եւ Սարգիս Նասիբյանն աչքի են ընկել մեկական անգամ:
Հայաստանի հավաքականը Կիպրոս է մեկնել հոկտեմբերի 22-25-ը կայանալիք ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական չորրորդ խմբի մրցաշարին մասնակցելու համար: Հոկտեմբերի 22-ին Հայաստանի թիմն առաջին տուրում կմրցի Կիպրոսի հետ, հոկտեմբերի 23-ին՝ Լատվիայի, իսկ հոկտեմբերի 25-ին՝ Էստոնիայի, փոխանցում է ՀՖՖ-ն:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



