Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակը Կիպրոսում
ՍՊՈՐՏԿիպրոս ժամանած ֆուտզալի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 18-ին ընկերական խաղում 8:1 հաշվով հաղթել է Նիկոսիայի «Արարատ» ակումբին: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հենրիկ Գրիգորյանը, 2 գոլ խփել է Գարեգին Մաշումյանը, իսկ Արմեն Բաբայանը, Հակոբ Դոքմանյանը եւ Սարգիս Նասիբյանն աչքի են ընկել մեկական անգամ:
Հայաստանի հավաքականը Կիպրոս է մեկնել հոկտեմբերի 22-25-ը կայանալիք ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական չորրորդ խմբի մրցաշարին մասնակցելու համար: Հոկտեմբերի 22-ին Հայաստանի թիմն առաջին տուրում կմրցի Կիպրոսի հետ, հոկտեմբերի 23-ին՝ Լատվիայի, իսկ հոկտեմբերի 25-ին՝ Էստոնիայի, փոխանցում է ՀՖՖ-ն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



