Փրկարարները շարունակում են փնտրել Օդեսայի մոտ խորտակված նավի ուղեւորներին
ОБЩЕСТВОՕդեսայի մոտ խորտակված «Իվոլգա» նավում ավելի քան 40 մարդ է եղել: Gazeta-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՆԳՆ Օդեսայի մարզային վարչության մամուլի ծառայության ղեկավար Աննա Պենչեւան:
«112 Ուկրաինա»-ի հաղորդմամբ, որոնողական գործողությունը դեռեւս չի ավարտվել, փրկարարները եւս 8 մարդու են փնտրում: Նավի հրամանատարը ձերբակալված է: Ձերբակալության պահին նրա մոտ հարբածության արտաքին նախանշաններ չեն եղել, սակայն փորձաքննության արդյունքները դեռեւս հայտնի չեն: Նավի պատկանում է հրամանատարի հորը:
«Իվոլգա»-ի խորտակման հետեւանքով 14 մարդ է զոհվել: Նախնական տվյալներով, աղետի պատճառ կարող էր դառնալ նավի գերբեռնվածությունը:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



