Փրկարարները շարունակում են փնտրել Օդեսայի մոտ խորտակված նավի ուղեւորներին
SOCIETYՕդեսայի մոտ խորտակված «Իվոլգա» նավում ավելի քան 40 մարդ է եղել: Gazeta-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՆԳՆ Օդեսայի մարզային վարչության մամուլի ծառայության ղեկավար Աննա Պենչեւան:
«112 Ուկրաինա»-ի հաղորդմամբ, որոնողական գործողությունը դեռեւս չի ավարտվել, փրկարարները եւս 8 մարդու են փնտրում: Նավի հրամանատարը ձերբակալված է: Ձերբակալության պահին նրա մոտ հարբածության արտաքին նախանշաններ չեն եղել, սակայն փորձաքննության արդյունքները դեռեւս հայտնի չեն: Նավի պատկանում է հրամանատարի հորը:
«Իվոլգա»-ի խորտակման հետեւանքով 14 մարդ է զոհվել: Նախնական տվյալներով, աղետի պատճառ կարող էր դառնալ նավի գերբեռնվածությունը:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



