Գերմանիայում տիրող անոմալ եղանակային պայմանների պատճառով 51-ամյա կին է մահացել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայում անոմալ եղանակային պայմանների` ամպրոպի և փոթորկի պատճառով 51-ամյա կին է մահացել: Մի քանի մարդ հայտնվել է հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, միայն Քյոլնում հուլիսի 20-ի գիշերը փրկարարներն ու հրշեջները 550 կանչի են մեկնել: Միևնույն ժամանակ օդերևութաբանները վստահեցնում են, որ տարերային աղետը Գերմանիայի տարածքում կշարունակվի ևս մի քանի օր:
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում ամպրոպի ու քամու ուժգնացման հետևանքով չորեքշաբթի հեղեղվել է մետրոյի կայարանը, ծառեր են ընկել, խափանվել է գնացքների և Քյոլնի օդանավակայանի աշխատանքը:
Մահվան դեպքը գրանցվել է Դորտմունդում, որտեղ 51-ամյա բնակչուհին մահացել է ծառի ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



