Գերմանիայում տիրող անոմալ եղանակային պայմանների պատճառով 51-ամյա կին է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում անոմալ եղանակային պայմանների` ամպրոպի և փոթորկի պատճառով 51-ամյա կին է մահացել: Մի քանի մարդ հայտնվել է հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, միայն Քյոլնում հուլիսի 20-ի գիշերը փրկարարներն ու հրշեջները 550 կանչի են մեկնել: Միևնույն ժամանակ օդերևութաբանները վստահեցնում են, որ տարերային աղետը Գերմանիայի տարածքում կշարունակվի ևս մի քանի օր:
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում ամպրոպի ու քամու ուժգնացման հետևանքով չորեքշաբթի հեղեղվել է մետրոյի կայարանը, ծառեր են ընկել, խափանվել է գնացքների և Քյոլնի օդանավակայանի աշխատանքը:
Մահվան դեպքը գրանցվել է Դորտմունդում, որտեղ 51-ամյա բնակչուհին մահացել է ծառի ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



