Մատենադարանը համալրվեց ևս մեկ արժեքավոր ձեռագրով
ОБЩЕСТВО1471 թվականին Երուսաղեմում ընդօրինակված «Հրաշափառ», «Հրաշագործ» անունով Ավետարանն այժմ հնարավոր կլինի տեսնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Ձեռագիրը Մատենադարանին են նվիրաբերել երկար տարիներ ԱՄՆ–ում բնակվող Հրայր և Հռիփսիմե Դադայան–Բարնակյանները: Ավետարանի ցուցադրության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 18–ին Մատենադարանում:
«Ավետարանը մեր ընտանիքին է հասել մեծ մորս` Եղսայի միջոցով: Երբ նա 1918 թվականին գաղթել է Երևան: Իր գյուղի հարևան գյուղում բնակվող մեկը, ով առողջական խնդիրներ է ունեցել Եղսային կանչել և նրան է հանձնել Ավետարանն ու ասել, որ ետ կվերցնի ապաքինվելուց հետո: Նա վստահել է մեծ մորս, քանի որ Եղսան իմաստուն, խելացի, հավատացյալ և քաջ կին է եղել: Այդ մարդու մահից հետո Ավետարանը մեր ընտանիքի հետ շրջել է տարբեր երկրներում: Եղսայի մահից հետո այն փոխանցվել է հորս, նրա մահից հետո` մորս, այնուհետև ինձ և եղբորս»,– նշեց Հռիփսիմե Դադայանը:
Նրա խոսքով` իրենք երկար են մտածել ձեռագրի ճակատագրի մասին և որոշել, որ ամենաճիշտը այն Հայաստան, Երևան վերադարձնելն է, քանի որ Ավետարանը հայ ժողովրդին է պատկանում:
«Երբ մայրս ողջ էր, պարտադրում էր մեզ երեք անգամ ձեռքերը լվանալ գրքին դիպչելուց առաջ և շատ զգուշ լինել: Մեծ մայրս ամեն շաբաթ մոմ էր վառում, աղոթում էր Սուրբ գրքի մոտ. նա այն ընկալում էր, որպես հրաշագործ ու աղոթում էր Հայաստանում ապրող մեր բարեկամների, ազգի, բանտարկյալների, զինվորների համար»,–պատմեց Դադայանը:
Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր– Ղևոնդյանն ասաց, որ Մատենադարանի ձեռագրերը ներկայումս քսան հազարից ավելի են աշխարհասփյուռ հայ նվիրատուների շնորհիվ:
«Մեզ համար կարևոր է, որ մեզ են նվիրում ընտանիքում պահված, սերնդեսերունդ փոխանցված մի գիրք, որը ոչ միայն ազգային արժեք է, այլև այդ ընտանիքի համար սրբազան մասունք, ինչը կրկնապատկում է նվիրատվության կարևորությունը»,– շեշտեց Տեր–Ղևոնդյանը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



