Մատենադարանը համալրվեց ևս մեկ արժեքավոր ձեռագրով
SOCIETY1471 թվականին Երուսաղեմում ընդօրինակված «Հրաշափառ», «Հրաշագործ» անունով Ավետարանն այժմ հնարավոր կլինի տեսնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Ձեռագիրը Մատենադարանին են նվիրաբերել երկար տարիներ ԱՄՆ–ում բնակվող Հրայր և Հռիփսիմե Դադայան–Բարնակյանները: Ավետարանի ցուցադրության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 18–ին Մատենադարանում:
«Ավետարանը մեր ընտանիքին է հասել մեծ մորս` Եղսայի միջոցով: Երբ նա 1918 թվականին գաղթել է Երևան: Իր գյուղի հարևան գյուղում բնակվող մեկը, ով առողջական խնդիրներ է ունեցել Եղսային կանչել և նրան է հանձնել Ավետարանն ու ասել, որ ետ կվերցնի ապաքինվելուց հետո: Նա վստահել է մեծ մորս, քանի որ Եղսան իմաստուն, խելացի, հավատացյալ և քաջ կին է եղել: Այդ մարդու մահից հետո Ավետարանը մեր ընտանիքի հետ շրջել է տարբեր երկրներում: Եղսայի մահից հետո այն փոխանցվել է հորս, նրա մահից հետո` մորս, այնուհետև ինձ և եղբորս»,– նշեց Հռիփսիմե Դադայանը:
Նրա խոսքով` իրենք երկար են մտածել ձեռագրի ճակատագրի մասին և որոշել, որ ամենաճիշտը այն Հայաստան, Երևան վերադարձնելն է, քանի որ Ավետարանը հայ ժողովրդին է պատկանում:
«Երբ մայրս ողջ էր, պարտադրում էր մեզ երեք անգամ ձեռքերը լվանալ գրքին դիպչելուց առաջ և շատ զգուշ լինել: Մեծ մայրս ամեն շաբաթ մոմ էր վառում, աղոթում էր Սուրբ գրքի մոտ. նա այն ընկալում էր, որպես հրաշագործ ու աղոթում էր Հայաստանում ապրող մեր բարեկամների, ազգի, բանտարկյալների, զինվորների համար»,–պատմեց Դադայանը:
Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր– Ղևոնդյանն ասաց, որ Մատենադարանի ձեռագրերը ներկայումս քսան հազարից ավելի են աշխարհասփյուռ հայ նվիրատուների շնորհիվ:
«Մեզ համար կարևոր է, որ մեզ են նվիրում ընտանիքում պահված, սերնդեսերունդ փոխանցված մի գիրք, որը ոչ միայն ազգային արժեք է, այլև այդ ընտանիքի համար սրբազան մասունք, ինչը կրկնապատկում է նվիրատվության կարևորությունը»,– շեշտեց Տեր–Ղևոնդյանը:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



