Մերկելը քննադատել է Թուրքիային գերմանացի իրավապաշտպանին ձերբակալելու համար
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանություններին գերմանացի իրավապաշտպան Փիթեր Շտոյդտներին ձերբակալելու համար` կատարվածն անվանելով «բացարձակ անարդար»:
«Մենք վստահ ենք, որ այդ ձերբակալությունն ընդհանրապես արդարացված չէ: Մենք` Գերմանիայի կառավարությունը, դատապարտում ենք այն: Մեր համերաշխությունն ենք հայտնում Շտոյդտներին և մյուս ձերբակալվածներին», - Reuters-ի փոխանցմամբ` ասել է Մերկելը:
Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը կանի ամեն հնարավորը բոլոր մակարդակներում` իրավապաշտպանին ազատ արձակելու համար:
Հիշեցնենք, որ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստ Փիթեր Շտոյդտները Թուրքիայում ձերբակալվել է «ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու կասկածանքով»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



