Մերկելը քննադատել է Թուրքիային գերմանացի իրավապաշտպանին ձերբակալելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանություններին գերմանացի իրավապաշտպան Փիթեր Շտոյդտներին ձերբակալելու համար` կատարվածն անվանելով «բացարձակ անարդար»:
«Մենք վստահ ենք, որ այդ ձերբակալությունն ընդհանրապես արդարացված չէ: Մենք` Գերմանիայի կառավարությունը, դատապարտում ենք այն: Մեր համերաշխությունն ենք հայտնում Շտոյդտներին և մյուս ձերբակալվածներին», - Reuters-ի փոխանցմամբ` ասել է Մերկելը:
Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը կանի ամեն հնարավորը բոլոր մակարդակներում` իրավապաշտպանին ազատ արձակելու համար:
Հիշեցնենք, որ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստ Փիթեր Շտոյդտները Թուրքիայում ձերբակալվել է «ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու կասկածանքով»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



