Pink Floyd խմբի առաջատար կատարողը «Երկնային հարյուրյակին» նվիրված երգ կկատարի
КУЛЬТУРАԼեգենդար Pink Floyd ռոք խմբի առաջատար կատարող Դևիդ Գիլմորը հանդես կգա ուկրաինացի երաժիշտների հետ և կներկայացնի «Երկնային հարյուրյակին» նվիրված երգ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: «I’m with the Banned» համերաշխության համերգը կկայանա կիրակի'հոկտեմբերի 18-ին, Լոնդոնում։ Բեմում ռոք երաժիշտները հանդես կգան հանուն ստեղծագործական արտահայտման ազատության և անարդարության դեմ։
Բացի Դևիդ Գիլմորից, համերգին կմասնակցեն Pussy Riot-ը, Brutto-ն, «Բումբոքսը», ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր Քիմ Քեթրելը, Ջերեմի Այրոնսը, Նիլ Թեննանտը, Ջուլյեթ Սթիվենսոնը, Վիկտորիա Մոդեստան։
«Երկնային հարյուրյակ» են կոչում Եվրամայդանի ժամանակ զոհված ցուցարարներին:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



