Pink Floyd խմբի առաջատար կատարողը «Երկնային հարյուրյակին» նվիրված երգ կկատարի
ՄՇԱԿՈՒՅԹԼեգենդար Pink Floyd ռոք խմբի առաջատար կատարող Դևիդ Գիլմորը հանդես կգա ուկրաինացի երաժիշտների հետ և կներկայացնի «Երկնային հարյուրյակին» նվիրված երգ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: «I’m with the Banned» համերաշխության համերգը կկայանա կիրակի'հոկտեմբերի 18-ին, Լոնդոնում։ Բեմում ռոք երաժիշտները հանդես կգան հանուն ստեղծագործական արտահայտման ազատության և անարդարության դեմ։
Բացի Դևիդ Գիլմորից, համերգին կմասնակցեն Pussy Riot-ը, Brutto-ն, «Բումբոքսը», ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր Քիմ Քեթրելը, Ջերեմի Այրոնսը, Նիլ Թեննանտը, Ջուլյեթ Սթիվենսոնը, Վիկտորիա Մոդեստան։
«Երկնային հարյուրյակ» են կոչում Եվրամայդանի ժամանակ զոհված ցուցարարներին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



