Սեուլն առաջարկել է Փհենյանին վերսկսել բանակցությունները
МЕЖДУНАРОДНОЕՍեուլը Փհենյանին առաջարկել է վերսկսել բանակցությունները՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Հանդիպումը կարող էր կայանալ Պանմուջ քաղաքի հյուսիսկորեական մասում, հայտնել է Հարավային Կորեայի պնախարար Սու Չո Սուկը։ Հարավային Կորեայի ՊՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Փհենյանը դեռ չի պատասխանել այդ առաջարկին։ Վերջին նման բանակցությունները 2015-ին են անցկացվել, հայտնում է DW-ը։
Նաեւ դեռ պարզ չէ, թե ինչի մասին են լինելու բանակցությունները։ Որպես հնարավոր թեմա նշում են մեգաֆոնների կիրառմամբ փոխադարձ քարոզչության դադարեցումը սահմանային գոտում։ Հարավկորեական լրատվամիջոցները հայտնել են, որ եղել է նաեւ Հարավային ու Հյուսիսային Կորեաների Կարմիր խաչի կազմակերպությունների միջեւ կապերը վերսկսելու մասին առաջարկ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



