Սեուլն առաջարկել է Փհենյանին վերսկսել բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեուլը Փհենյանին առաջարկել է վերսկսել բանակցությունները՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Հանդիպումը կարող էր կայանալ Պանմուջ քաղաքի հյուսիսկորեական մասում, հայտնել է Հարավային Կորեայի պնախարար Սու Չո Սուկը։ Հարավային Կորեայի ՊՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Փհենյանը դեռ չի պատասխանել այդ առաջարկին։ Վերջին նման բանակցությունները 2015-ին են անցկացվել, հայտնում է DW-ը։
Նաեւ դեռ պարզ չէ, թե ինչի մասին են լինելու բանակցությունները։ Որպես հնարավոր թեմա նշում են մեգաֆոնների կիրառմամբ փոխադարձ քարոզչության դադարեցումը սահմանային գոտում։ Հարավկորեական լրատվամիջոցները հայտնել են, որ եղել է նաեւ Հարավային ու Հյուսիսային Կորեաների Կարմիր խաչի կազմակերպությունների միջեւ կապերը վերսկսելու մասին առաջարկ։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



