«Բանանցը» պարտությամբ է ավարտել Վրաստանում ուսումնամարզական հավաքը
СПОРТՎրաստանում իր ուսումնամարզական հավաքն անցկացնող Երևանի «Բանանցը» ստուգողական խաղում 0-1 հաշվով պարտվել է վրացական «Ցխումիին»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միակ գոլը խփվել է առաջին կեսում՝ 11 մետրանոց հարվածով:
«Բանանցը» հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով.
Հենրի Ավագյան ֊ Ժիրայր Մարգարյան, Գագիկ Մաղաքյան, Գևորգ Խուլոյան, Հայկ Սարգսյան ֊ Արամ Խամոյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Մարտին Գրիգորյան, Էրիկ Ավետիսյան, Օգնեն Կրասիչ ֊ Հայկ Ոսկանյան։
Կազմից բացակայել են մի շարք առանցքային ֆուտբոլիստներ:
Սա հայկական թիմի վերջին ստուգողական խաղն էր Վրաստանում: Ավելի վաղ «Բանանցը» պարտվել էր Գորիի «Դիլային» (1-3) և հաղթել Թբիլիսիի «Լոկոմոտիվին» (4-3):
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



