«Բանանցը» պարտությամբ է ավարտել Վրաստանում ուսումնամարզական հավաքը
ՍՊՈՐՏՎրաստանում իր ուսումնամարզական հավաքն անցկացնող Երևանի «Բանանցը» ստուգողական խաղում 0-1 հաշվով պարտվել է վրացական «Ցխումիին»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միակ գոլը խփվել է առաջին կեսում՝ 11 մետրանոց հարվածով:
«Բանանցը» հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով.
Հենրի Ավագյան ֊ Ժիրայր Մարգարյան, Գագիկ Մաղաքյան, Գևորգ Խուլոյան, Հայկ Սարգսյան ֊ Արամ Խամոյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Մարտին Գրիգորյան, Էրիկ Ավետիսյան, Օգնեն Կրասիչ ֊ Հայկ Ոսկանյան։
Կազմից բացակայել են մի շարք առանցքային ֆուտբոլիստներ:
Սա հայկական թիմի վերջին ստուգողական խաղն էր Վրաստանում: Ավելի վաղ «Բանանցը» պարտվել էր Գորիի «Դիլային» (1-3) և հաղթել Թբիլիսիի «Լոկոմոտիվին» (4-3):
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



