Արաբական 6 երկրներ ՖԻՖԱ-ից պահանջել են Քաթարին զրկել ԱԱ-2022-ի անցկացման իրավունքից
МЕЖДУНАРОДНОЕԱրաբական 6 երկրներ խմբակային նամակ են ուղարկել ՖԻՖԱ-ին՝ պահանջելով Քաթարին զրկել ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:
«Այդ երկրները ՖԻՖԱ-ին նախազգուշացրել են երկրպագուներին սպառնացող վտանգի մասին մի երկրում, որը համարվում է ահաբեկչության բազա»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է The Local-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին արաբական 5 երկրներ (ԱՄԷ, Եգիպտոս, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Եմեն եւ Լիբիա) որոշել էին խզել Քաթարի հետ դիվանագիտական կապերը՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու եւ Բահրեյնի ներքին գործերին խառնվելու մեջ: Ավելի ուշ նրանց միացել էին եւս մի քանի երկրներ:
ԱԱ-2022-ը Քաթարում անցկացվելու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



