Արաբական 6 երկրներ ՖԻՖԱ-ից պահանջել են Քաթարին զրկել ԱԱ-2022-ի անցկացման իրավունքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրաբական 6 երկրներ խմբակային նամակ են ուղարկել ՖԻՖԱ-ին՝ պահանջելով Քաթարին զրկել ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:
«Այդ երկրները ՖԻՖԱ-ին նախազգուշացրել են երկրպագուներին սպառնացող վտանգի մասին մի երկրում, որը համարվում է ահաբեկչության բազա»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է The Local-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին արաբական 5 երկրներ (ԱՄԷ, Եգիպտոս, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Եմեն եւ Լիբիա) որոշել էին խզել Քաթարի հետ դիվանագիտական կապերը՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու եւ Բահրեյնի ներքին գործերին խառնվելու մեջ: Ավելի ուշ նրանց միացել էին եւս մի քանի երկրներ:
ԱԱ-2022-ը Քաթարում անցկացվելու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



