ՌԴ սահմանապահ զորքերի սպայական հանրակացարանում հրդեհ է բռնկվել
ОБЩЕСТВОՀայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 16-ին, ժամը 20.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակա տներից մեկում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանի սենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.00-ին, մարվել՝ 21.05-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը՝ գույքով (մոտ 30 քմ):
Ժամը 21.10-ից մինչև հոկտեմբերի 17-ը, ժամը 08.44-ը Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում՝ ՌԴ սահմանապահ զորքերի N զորամասի ուղեկալի սպայական հանրակացարանի մոտակայքում, մեկ մատական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



