ՌԴ սահմանապահ զորքերի սպայական հանրակացարանում հրդեհ է բռնկվել
SOCIETYՀայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 16-ին, ժամը 20.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակա տներից մեկում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանի սենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.00-ին, մարվել՝ 21.05-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը՝ գույքով (մոտ 30 քմ):
Ժամը 21.10-ից մինչև հոկտեմբերի 17-ը, ժամը 08.44-ը Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում՝ ՌԴ սահմանապահ զորքերի N զորամասի ուղեկալի սպայական հանրակացարանի մոտակայքում, մեկ մատական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



