ԱՄՆ-ում բանկում արգելափակված տղամարդը բանկոմատի միջոցով գրություններ է փոխանցել մարդկանց և խնդրել օգնել իրեն
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Տեխաս նահանգում ոստիկանությունը գտել է բանկերից մեկի մասնաճյուղում արգելափակված տղամարդու, որը բանկոմատի միջոցով գրություններ է փոխանցել մարդկանց՝ խնդրելով օգնել իրեն:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, իրավապահների փոխանցմամբ՝ տղամարդն արգելափակվել է ներսում, երբ փոխելիս է եղել Bank of America-ի՝ դեպի բանկոմատ տանող սենյակի կողպեքը:
Կանխիկ գումար հանող հաճախորդներից մեկին փոխանցված թերթիկում նա գրել է. «Խնդրում եմ, օգնեք: Ես այստեղ եմ մնացել»: Հետո նա խնդրել է մարդկանց ոստիկանություն կանչել:
Արդյունքում ոստիկանություն է կանչել մի հաճախորդ, որը բանկոմատի ներսից եկող թույլ ձայն է լսել:
Ժամանած իրավապահը կոտրել է սենյակի դուռն ու ազատել տղամարդուն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



