ԱՄՆ-ում բանկում արգելափակված տղամարդը բանկոմատի միջոցով գրություններ է փոխանցել մարդկանց և խնդրել օգնել իրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Տեխաս նահանգում ոստիկանությունը գտել է բանկերից մեկի մասնաճյուղում արգելափակված տղամարդու, որը բանկոմատի միջոցով գրություններ է փոխանցել մարդկանց՝ խնդրելով օգնել իրեն:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, իրավապահների փոխանցմամբ՝ տղամարդն արգելափակվել է ներսում, երբ փոխելիս է եղել Bank of America-ի՝ դեպի բանկոմատ տանող սենյակի կողպեքը:
Կանխիկ գումար հանող հաճախորդներից մեկին փոխանցված թերթիկում նա գրել է. «Խնդրում եմ, օգնեք: Ես այստեղ եմ մնացել»: Հետո նա խնդրել է մարդկանց ոստիկանություն կանչել:
Արդյունքում ոստիկանություն է կանչել մի հաճախորդ, որը բանկոմատի ներսից եկող թույլ ձայն է լսել:
Ժամանած իրավապահը կոտրել է սենյակի դուռն ու ազատել տղամարդուն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



