Թուրքիայում պարզել են ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իրավապահ մարմինները պարզել են Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը: Տվյալ անձը 45-50 տարեկան չինաստանցի է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հաղորդվում է, որ միջադեպը որևէ առնչություն չունի ահաբեկչության հետ: Չինացին երազել է այցելել Միացյալ Նահանգներ, այդ պատճառով էլ թռել է հյուպատոսարանի պատից այն կողմ:
Կատարվածից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքացիներին միառժամանակ խուսափել գլխավոր հյուպատոսարանում կամ դրան հարակից շրջաններում լինելուց:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



