Թուրքիայում պարզել են ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իրավապահ մարմինները պարզել են Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը: Տվյալ անձը 45-50 տարեկան չինաստանցի է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հաղորդվում է, որ միջադեպը որևէ առնչություն չունի ահաբեկչության հետ: Չինացին երազել է այցելել Միացյալ Նահանգներ, այդ պատճառով էլ թռել է հյուպատոսարանի պատից այն կողմ:
Կատարվածից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքացիներին միառժամանակ խուսափել գլխավոր հյուպատոսարանում կամ դրան հարակից շրջաններում լինելուց:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



