Թուրքիայում գտնվող SOCAR-ի գործարանում մասսայական թունավորման դեպք է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Իզմիրի նահանգում գործող STAR նավթավերամշակման գործարանում, որը պատկանում է Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը (SOCAR) աշխատակիցների զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական report.az-ը:
Գործարանի շինարարությունում աշխատող 300 շինարարների ինքնազգացողությունը վատացել է:
Աշխատակիցները դիմել են Իզմիրի Ալիագա շրջանի հիվանդանոց: Ներկայումս լուրջ հետազոտություն է ընթանում թունավորման պատճառները պարզելու համար:
«Գործարանի աշխատակիցներին սպասարկող ճաշարանի ջրից և ուտելիքներից նմուշներ են ուղարկվել լաբորատորիա՝ հետազոտության և թունավորման պատճառները պարզելու համար»,- ասվում է STAR գործարանի կողմից տարածված հայտարարության մեջ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



