Թուրքիայում գտնվող SOCAR-ի գործարանում մասսայական թունավորման դեպք է գրանցվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Իզմիրի նահանգում գործող STAR նավթավերամշակման գործարանում, որը պատկանում է Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը (SOCAR) աշխատակիցների զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական report.az-ը:
Գործարանի շինարարությունում աշխատող 300 շինարարների ինքնազգացողությունը վատացել է:
Աշխատակիցները դիմել են Իզմիրի Ալիագա շրջանի հիվանդանոց: Ներկայումս լուրջ հետազոտություն է ընթանում թունավորման պատճառները պարզելու համար:
«Գործարանի աշխատակիցներին սպասարկող ճաշարանի ջրից և ուտելիքներից նմուշներ են ուղարկվել լաբորատորիա՝ հետազոտության և թունավորման պատճառները պարզելու համար»,- ասվում է STAR գործարանի կողմից տարածված հայտարարության մեջ:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
5
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments



