Եվա Եգանյանի «Էլի գարուն կգա» առաջին ձայնասկավառակը թողարկվեց մեծ շուքով
ЛАЙФPast.am-ը տեղեկացավ, որ օրերս Մերիդիան Էքսպո կենտրոնում տարբեր սերունդներ ներկայացնող հայտնի ու սիրված արվեստագետների բազմություն կար ` առիթը ժողովրդական երգը ներկայացնող տաղանդավոր Եվա Եգանյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր :
Դրական , ջերմ մթնորտում հանդիսավարը բեմ հրավիրեց Եվային , ապա դիտեցինք այն տեսանյութը , որում երևում էր նրա անցած ուղին : Փոքրիկ բեմահարթակը լցվեց ու ողողվեց երգչուհու ձայնով ու հանդիսատեսի արձագանքը չուշացավ` արտահայտված ծափողջուններով : Եվայի հետ զրույցում տեղեկացանք , որ ձայնասկավառակի պատրաստման աշխատանքները տևել են մոտ երկու տարի ու նրանում ներառված տասնչորս երգերը ընտրված են հատուկ ուշադրությամբ :
Երեկոյի ավարտին Եվա Եգանյանը ձայնասկավառակներ նվիրեց իր հյուրերին, որոնք էլ իրենց հերթին գովեստի խոսքերով բնութագրեցին երիտասարդ երգչուհուն :
Լուսանկարներն ու ձայնասկավառակի դիզայնը ` Հայկ Ալեքսանյան
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



