Եվա Եգանյանի «Էլի գարուն կգա» առաջին ձայնասկավառակը թողարկվեց մեծ շուքով
ԼԱՅՖPast.am-ը տեղեկացավ, որ օրերս Մերիդիան Էքսպո կենտրոնում տարբեր սերունդներ ներկայացնող հայտնի ու սիրված արվեստագետների բազմություն կար ` առիթը ժողովրդական երգը ներկայացնող տաղանդավոր Եվա Եգանյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր :
Դրական , ջերմ մթնորտում հանդիսավարը բեմ հրավիրեց Եվային , ապա դիտեցինք այն տեսանյութը , որում երևում էր նրա անցած ուղին : Փոքրիկ բեմահարթակը լցվեց ու ողողվեց երգչուհու ձայնով ու հանդիսատեսի արձագանքը չուշացավ` արտահայտված ծափողջուններով : Եվայի հետ զրույցում տեղեկացանք , որ ձայնասկավառակի պատրաստման աշխատանքները տևել են մոտ երկու տարի ու նրանում ներառված տասնչորս երգերը ընտրված են հատուկ ուշադրությամբ :
Երեկոյի ավարտին Եվա Եգանյանը ձայնասկավառակներ նվիրեց իր հյուրերին, որոնք էլ իրենց հերթին գովեստի խոսքերով բնութագրեցին երիտասարդ երգչուհուն :
Լուսանկարներն ու ձայնասկավառակի դիզայնը ` Հայկ Ալեքսանյան
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



