Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 40-ի
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, շուրջ 1,5 մլն մարդ մնացել է անօթևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեղեղումների տակ է մնացել Ասամ նահանգի առնվազն 2500 գյուղ: Բացի այդ, ջրի տակ է մնացել հայտնի Կիզիրանգայի Ազգային պարկը, որտեղ բնակվում է հնդկական միաեղջյուր ռնգեղջյուրների ամենամեծ պոպուլյացիան: Պարկը 1985 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
«Կիզիրանգայի Ազգային պարկի ավելի քան 90 տոկոսը ջրի տակ է մնացել»,- հայտնել է Ասամ նահանգի անտառային տնտեսության նախարարը:
Լրատվամիջոցները նշում են, որ հեղեղումների հետևանքով հունից դուրս եկած Բրահմապուտրա գետի մակարդակը մինչև շաբաթվա վերջ շարունակելու է ավելանալ:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира



