Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 40-ի
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, շուրջ 1,5 մլն մարդ մնացել է անօթևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեղեղումների տակ է մնացել Ասամ նահանգի առնվազն 2500 գյուղ: Բացի այդ, ջրի տակ է մնացել հայտնի Կիզիրանգայի Ազգային պարկը, որտեղ բնակվում է հնդկական միաեղջյուր ռնգեղջյուրների ամենամեծ պոպուլյացիան: Պարկը 1985 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
«Կիզիրանգայի Ազգային պարկի ավելի քան 90 տոկոսը ջրի տակ է մնացել»,- հայտնել է Ասամ նահանգի անտառային տնտեսության նախարարը:
Լրատվամիջոցները նշում են, որ հեղեղումների հետևանքով հունից դուրս եկած Բրահմապուտրա գետի մակարդակը մինչև շաբաթվա վերջ շարունակելու է ավելանալ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



