ՉԼ. Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց ԲԱՏԷ-ի հետ առաջին խաղում
СПОРТՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ՝ 1:1:
Առաջին խաղակեսում Հայաստանի չեմպիոնը դժգույն տեսք ուներ: Հանդիպման հաշիվն ընդմիջումից առաջ գլխի հարվածով բացել է Ալեքսեյ Ռիոսը: Երկրորդ խաղակեսում ալաշկերտցիներին հաջողվեց նվազեցնել մրցակցի առավելությունը: 78-րդ րոպեին Արտակ Դաշյանն աջ եզրով լավ անցում կատարեց և փոխանցում կատարեց կենտրոն, իսկ մրցակցի դարպասապահի անվստահ խաղից հետո գնդակը դիպավ նույն Ռիոսին և հայտնվեց դարպասում:
Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին Երևանում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



