ՉԼ. Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց ԲԱՏԷ-ի հետ առաջին խաղում
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ՝ 1:1:
Առաջին խաղակեսում Հայաստանի չեմպիոնը դժգույն տեսք ուներ: Հանդիպման հաշիվն ընդմիջումից առաջ գլխի հարվածով բացել է Ալեքսեյ Ռիոսը: Երկրորդ խաղակեսում ալաշկերտցիներին հաջողվեց նվազեցնել մրցակցի առավելությունը: 78-րդ րոպեին Արտակ Դաշյանն աջ եզրով լավ անցում կատարեց և փոխանցում կատարեց կենտրոն, իսկ մրցակցի դարպասապահի անվստահ խաղից հետո գնդակը դիպավ նույն Ռիոսին և հայտնվեց դարպասում:
Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին Երևանում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



