Հնդկաստանում սողանքի հետևանքով մահացել է 16 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի Արունաչալ Պրադեշ նահանգում սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 16 և անհայտ կորել վեց մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ անդադար հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների զոհ են դարձել Լապտապ գյուղի բնակիչները:
Հնդկական NDTV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ փրկարարներին չի հաջողվում դեպքի վայր հասնել փլվածքների պատճառով, որոնք արգելափակել են Լապտապ տանող ճանապարհները: Որոնողափրկարարական գործողություններին մասնակցում են գյուղի բնակիչները:
Նահանգի կառավարությունը մտավախություն է արտահայտել, որ սողանքի տակ մնացած ոչ մի մարդ ողջ չի մնացել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



