Հնդկաստանում սողանքի հետևանքով մահացել է 16 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Արունաչալ Պրադեշ նահանգում սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 16 և անհայտ կորել վեց մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ անդադար հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների զոհ են դարձել Լապտապ գյուղի բնակիչները:
Հնդկական NDTV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ փրկարարներին չի հաջողվում դեպքի վայր հասնել փլվածքների պատճառով, որոնք արգելափակել են Լապտապ տանող ճանապարհները: Որոնողափրկարարական գործողություններին մասնակցում են գյուղի բնակիչները:
Նահանգի կառավարությունը մտավախություն է արտահայտել, որ սողանքի տակ մնացած ոչ մի մարդ ողջ չի մնացել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



