Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Թրամփն ու Պուտինը` խոշորացույցի կենտրոնում

МЕЖДУНАРОДНОЕ
Փորձագետներն ու համաշխարհային մեդիան շարունակում են վերլուծել G20–ը՝ դրա ամենավառ կետը Թրամփ–Պուտին հանդիպումը, ամենամռայլը՝ համբուրգյան ագրեսիվ բողոքի ցույցերը, իսկ ամենաանսպասելին՝ ԱՄՆ–ի մեկուսացման այլևս անհերքելի փաստը դիտարկելով: Կան նույնիսկ այնպիսիք, որոնք G20–ն իրականում G18 են որակում՝ հաշվի առնելով ամերիկյան թույլ ներկայությունն ու Սաուդյան Արաբիայի թագավորի բացակայությունը: Ինչ վերաբերում է արդյունքներին՝ այստեղ արդեն տեսակետները սև ու սպիտակի են բաժանվում: Կարծիք կա, որ G20–ը տապալվեց, որովհետև վեր հանվեց համաշխարհային առաջնորդների բացարձակ անմիաբանությունը բոլոր օրակարգային հարցերում և հին աշխարհակարգի ավարտն ազդարարվեց, բայց կա նաև տեսակետ, թե ԱՄՆ–ի փոխարեն համաշխարհային առաջնորդի դերակատարում ստանձնած Գերմանիան հաջողեց՝ 18–ն ընդդեմ 1 խռովարարի կարգախոսը կյանքի կոչելու հարցում: Ընդ որում, որքան էլ զարմանալի հնչի, խռովարարն այս դեպքում ոչ թե Ռուսաստանի նախագահ Վլ. Պուտինն է ընկալվում, որն ամբողջ ժամանակ կարողացավ տեղ հասցնել կոնկրետ ձևակերպված իր հիմնական ուղերձները, այլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն այժմ բոլորին հակադրվող իր քաղաքականության պատճառով (ոմանք այս առումով խիստ խորհրդանշական են համարում ընդհանուր լուսանկարում Թրամփի՝ վերջին պահին անկյունում տեղ զբաղեցնելու փաստը... նույն կերպ է ընկալվում ասուլիսից հրաժարվելու և Թիլերսոնին գործուղելու, կամ՝ բանակցություններից մեկը դստերը՝ Իվանկային վերապահելու ու հերթական թվիթներն անելու դիրքորոշումը) ամենուրեք է քննադատվում:
 
Իրականում, սակայն, G20–ի արդյունքների գնահատման ընթացքում անհրաժեշտ է փաստերը դիտարկել բացառապես օրակարգային խնդիրների բարդության, որոշ դեպքերում էլ դրանց, այսպես կոչված, քրոնիկության աստիճանից ելնելով, ոչ թե հաջողության ու ձախողման տիրույթում: Նույն ուկրաինական խնդիրը դիտարկենք. իհարկե, հասկանալի է նրանց վրդովմունքը, որոնք համարում են, թե հատկապես Պուտինի ուղղությամբ հնչած նախնական խիստ հայտարարություններից հետո G20–ը բացարձակապես անշարժ թողեց հարցը՝ ինչ–որ առումով համաձայնելով ՌԴ նախագահի ասուլիսային այն մտքին, թե դա բացառապես ռուս և ուկրաինացի ժողովուրդների խնդիրն է, իսկ համաձայնության կայացմանը միայն պաշտոնական Կիևն է խանգարում: Բայց նաև անհնար է միանալ նրանց լավատեսությանը, որոնք կարծում էին, թե G20–ը, այն էլ նորմանդական քառյակի՝ տարիներ տևող աշխատանքից հետո, մի ժամում է բոլոր հարցերին լուծում տալու: Այնպես, որ՝ միակ բանը, որ օբյեկտիվորեն կարելի էր սպասել G20–ից, ՌԴ–ի հանդեպ պատժամիջոցների փաստարկված լինելու պնդումն էր, որ հնչեց կանցլեր Մերկելի շուրթերից, հրադադարի պահպանման անհրաժեշտությունը և նորմանդական քառյակի շարունակական ջանքերի մասին խոստումը. հո Պուտինի գլխին ռումբ չէին նետելու: Նույն պնդումը կարելի է անել նաև Սիրիայի առիթով. մանկամտություն էր սպասել, թե Պուտինն ու Թրամփը, Սիրիայի ժողովրդի փոխարեն, քաղաքական հանգուցալուծում էին տալու տարիներ տևող արյունալի պատերազմին, բայց նաև չի կարելի թերագնահատել փաստը, որ հենց գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերվեց Սիրիայի հարավ–արևմուտքում հրադադար հաստատելու համաձայնությունը: Ճիշտ է՝ ամերիկյան փորձագետները սրանում Թրամփի պարտությունն են նկատում՝ համարելով, որ իրենց բազայի շրջանում նույնպես ռուս ոստիկաններն են հսկելու ապառազմականացման ռեժիմը, բայց չպետք է մոռանալ, որ սա ռուս–ամերիկյան ուղղակի բախման հնարավորության բացառում էր նշանակում Սիրիայում, ինչը շատ ավելի կարևոր ձեռքբերում էր, քան բազեների ամբիցիաների բավարարումը:
 
Ցավոք, նույն բանը չի կարելի ասել Փարիզյան կլիմայական համաձայնագրի, պետական պրոտեկցիոնիզմի անթույլատրելիության, կամ՝ ԱՀԿ կանոններով ազատ առևտրի վերաբերյալ, որոնց առիթով Համբուրգը չկարողացավ ԱՄՆ նախագահին տարհամոզել և վերջնական Կոմյունիկեում G20–ը ստիպված եղավ ընդունել նրա հատուկ կարծիքը: Բայց 19–ի համաձայնությունն էլ վատ չէ: Առավել ևս, որ՝ նույն միգրացիոն քաղաքականության հարցում, որի շուրջ այդքան տարբերվում են Թրամփի ու մնացածի տեսակետները, նորից շատ կարևոր որոշում ընդունվեց՝ նպաստել Աֆրիկայի տնտեսական զարգացմանը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն այլ վայրերում ավելի բարեկեցիկ կյանք որոնել, առավել անհանդուրժող լինել կոռուպցիայի նկատմամբ և ավելի զգուշ՝ ռադիկալ տրամադրությունների նկատմամբ: Այնպես, որ՝ Համբուրգն, իհարկե, տարաձայնություններ էլ վեր հանեց, բայց դրան ողբերգականություն հաղորդելու կարիք չկա: Մեր համոզմամբ՝ ժամանակակից աշխարհի ողբերգությունը հիմնականում ավելացող թեժ կետերում և այն խնդրում է դրսևորվում, որ Oxfam կոնֆեդերացիայի քարոզարշավի ղեկավար, Համբուրգում բողոքի ակցիայի համակարգող Սթիվ Փրայս–Թոմասն էր լավագույնս ձևակերպել. «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ 8 մարդ ունի ճիշտ այնքան հարստություն, որքան աշխարհի բնակչության թշվառ կեսը՝ 3 մլրդ 600 միլիոնը, որտեղ 10–ից մեկի օրական եկամուտը 2 դոլարից պակաս է, և որտեղ 800 միլիոն մարդ ամեն գիշեր քաղցած է քնում»: Ողբերգությունը սա է, ոչ թե CNN–ի ու մյուսների դիտարկումը, թե՝ Պուտինի հետ ձեռքսեղման պահին Թրամփի ձեռքը սովորականի պես վերևո՞ւմ, թե՞ ներքևում էր: Կամ՝ շփոթվա՞ծ էր, եթե նստել էր բազկաթոռի ծայրին, թե՞ դրության տերն էր, որովհետև Պուտինն անընդհատ հայացքն էր փախցնում:
 
 
Գոհար Սիմոնյան
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай