Պաշտոնական. Լուկակուն 5 տարվա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ռոմելու Լուկակուն Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն, հայտնում է ակումբի կայքը:
Անգլիական «Էվերտոնից» տեղափոխված բելգիացի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես կգա 9 համարի մարզաշապիով, որով անցած մրցաշրջանում հանդես էր գալիս ազատ գործակալի կարգավիճակ ստացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: Բրիտանական մամուլի համաձայն՝ 24-ամյա Լուկակուի տրանսֆերը կազմել է 75 միլիոն ֆունտ ստերլինգ:
Անգլիայի ավարտված առաջնությունում Լուկակուն «Էվերտոնի» կազմում մասնակցել է 37 խաղի եւ դարձել 25 գոլի հեղինակ: Նա 2013 թվականից էր հանդես գալիս «Էվերտոնում»:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



