Պաշտոնական. Լուկակուն 5 տարվա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ռոմելու Լուկակուն Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն, հայտնում է ակումբի կայքը:
Անգլիական «Էվերտոնից» տեղափոխված բելգիացի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես կգա 9 համարի մարզաշապիով, որով անցած մրցաշրջանում հանդես էր գալիս ազատ գործակալի կարգավիճակ ստացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: Բրիտանական մամուլի համաձայն՝ 24-ամյա Լուկակուի տրանսֆերը կազմել է 75 միլիոն ֆունտ ստերլինգ:
Անգլիայի ավարտված առաջնությունում Լուկակուն «Էվերտոնի» կազմում մասնակցել է 37 խաղի եւ դարձել 25 գոլի հեղինակ: Նա 2013 թվականից էր հանդես գալիս «Էվերտոնում»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



