Վարդան Գերավետյանը հետազոտության է ենթարկվել քաղաքացիական հիվանդանոցում. բուժումը կշարունակի ՔԿՀ-ում
ОБЩЕСТВО«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն անհրաժեշտ հետազոտություն է անցել քաղաքացիական հիվանդանոցում, նրան տրվել է համապատասխան բժշկական խորհրդատվություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ անհրաժեշտ խորհրդատվությունից հետո Վարդան Գերավետյանը տեղափոխվել է ՔԿՀ, նա հետագա բուժումը կշարունակի քրեակատարողական հիմնարկում:
NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշել էր, որ պաշտպանյալի կոկորդի շրջանում հայտնաբերվել է խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն, որի բնույթը դեռեւս պարզված չէ: Վարդան Գերավետյանի ստուգումը կազմակերպելու համար պաշտպանը դիմել էր ՔԿՀ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



