Վարդան Գերավետյանը հետազոտության է ենթարկվել քաղաքացիական հիվանդանոցում. բուժումը կշարունակի ՔԿՀ-ում
SOCIETY«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն անհրաժեշտ հետազոտություն է անցել քաղաքացիական հիվանդանոցում, նրան տրվել է համապատասխան բժշկական խորհրդատվություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ անհրաժեշտ խորհրդատվությունից հետո Վարդան Գերավետյանը տեղափոխվել է ՔԿՀ, նա հետագա բուժումը կշարունակի քրեակատարողական հիմնարկում:
NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշել էր, որ պաշտպանյալի կոկորդի շրջանում հայտնաբերվել է խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն, որի բնույթը դեռեւս պարզված չէ: Վարդան Գերավետյանի ստուգումը կազմակերպելու համար պաշտպանը դիմել էր ՔԿՀ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



