Էրդողանը մտադիր է այցելել Կատար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի միջոցառումներից հետո մտադիր է մեկնել Կատար: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը Համբուրգից վեռադառնալիս լրագրողների հետ խոսել է ինքնաթիռում:
Նա նշել է, որ մտադիր է այցելել Կատար, այնուհետև Քուվեյթ և Սաուդյան Արաբիա՝ քննարկելու Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը, երկխոսություն սկսելու ներգրավված երկրների միջև:
Էրդողանն ընդգծել է, որ այդ այցը չպետք է դիտարկվի որպես միջնորդության փորձ: Նա հայտնել է նաև, որ խնդրի մասին քննարկումներ է ունեցել G-20 գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ և ՌԴ նախագահների հետ հանդիպումների ժամանակ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



