Էրդողանը մտադիր է այցելել Կատար
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի միջոցառումներից հետո մտադիր է մեկնել Կատար: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը Համբուրգից վեռադառնալիս լրագրողների հետ խոսել է ինքնաթիռում:
Նա նշել է, որ մտադիր է այցելել Կատար, այնուհետև Քուվեյթ և Սաուդյան Արաբիա՝ քննարկելու Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը, երկխոսություն սկսելու ներգրավված երկրների միջև:
Էրդողանն ընդգծել է, որ այդ այցը չպետք է դիտարկվի որպես միջնորդության փորձ: Նա հայտնել է նաև, որ խնդրի մասին քննարկումներ է ունեցել G-20 գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ և ՌԴ նախագահների հետ հանդիպումների ժամանակ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



