Չինաստանում 12 մլն մարդ հայտնվել է ջրհեղեղի գոտում (լուսանկարներ)
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի կենտրոնական շրջաններում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 12.2 մլն բնակիչ հայտնվել է աղետի գոտում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով չինական աղբյուրը: Հունան նահանգում, տեղական կառավարման մարմինների տվյալներով, 83 մարդ է զոհվել կամ անհետ կորել: Նրանց թվում 28 մարդ մնացել է սողանքների հետևանքով առաջացած փլատակների տակ, 13-ը ջրհեղեղի զոհ է դարձել, 22-ը զոհվել է շենքերի փլուզման ժամանակ, 4-ը՝ խեղդվել, ևս 16-ը անհետ կորած են համարվում: Անհապաղ կարգով տարհանվել է 1.62 մլն մարդ, ավելի քան 470 000 մարդ շուտափույթ նյութական օգնության կարիք ունի: Հորդառատ անձրևները, որոնք չեն դադարում հունիսի 22-ից, նահանգում 53 000 բնակելի տուն են ավերվել, ևս 68 000 տուն լրջորեն վնասվել է:


![]()
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



