Չինաստանում 12 մլն մարդ հայտնվել է ջրհեղեղի գոտում (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՉինաստանի կենտրոնական շրջաններում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 12.2 մլն բնակիչ հայտնվել է աղետի գոտում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով չինական աղբյուրը: Հունան նահանգում, տեղական կառավարման մարմինների տվյալներով, 83 մարդ է զոհվել կամ անհետ կորել: Նրանց թվում 28 մարդ մնացել է սողանքների հետևանքով առաջացած փլատակների տակ, 13-ը ջրհեղեղի զոհ է դարձել, 22-ը զոհվել է շենքերի փլուզման ժամանակ, 4-ը՝ խեղդվել, ևս 16-ը անհետ կորած են համարվում: Անհապաղ կարգով տարհանվել է 1.62 մլն մարդ, ավելի քան 470 000 մարդ շուտափույթ նյութական օգնության կարիք ունի: Հորդառատ անձրևները, որոնք չեն դադարում հունիսի 22-ից, նահանգում 53 000 բնակելի տուն են ավերվել, ևս 68 000 տուն լրջորեն վնասվել է:


![]()
1
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
2
Statement by Archbishop Bagrat Galstanyan
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine



