Հորմոն, որը թույլ չի տալիս ազատվել ավելորդ քաշից
ЛАЙФԵրբեմն պատահում է, որ մենք գործադրում ենք մաքսիմալ ջանքեր նիհարելու համար, սակայն արդյունքը այդքան էլ տեսանելի չի լինում: Դրա հիմնական պատճառը կարողէ լինել լեպտին հորմոնը, որը կանխում է քաշի կորուստը: Այս հորմոնի ֆունկցիան կայանում է նրանում, որ այն համակարգում է մարմնի զանգվածի ու էներգիայի բալանսը: Նախ այն անցնում է հեմատոենցեֆալիկ պատնեշն ու կապվում է ռեցեպտորների հետ, որոնք պատասխանատու են ախորժակի համար, այդ կերպ ազդանշան տալով ուղեղին որոշել սննդի այն քանակությունը, որի կարիքը ունի օրգանիզմը: 2-րդ հերթին, այն բարձրացնում է սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվությունը, ինչով խթանում է ճարպային հյուսվածքներն ու այրում է էներգիան: Այնուամենայնիվ, պատահում են դեպքեր, երբ օրգանիզմն այդ հորմոնի նկատմաբ դիմադրողականություն է ձեռք բերում: Եթե օրգանիզմում այդ հորմոնի մակարդակը երկարատև ժամանակ բարձր մակարդակի վրա է լինում, ապա մարդը կորցնում է նրա նկատմաբ զգայնությունը, այսինքն ուղեղը այլևս չի արձագանքում լեպտինի ուտելու դադարեցման ու նյութափոխանակության արագացման վերաբերյալ լեպտինի ազդանշանին: Ձեզ ենք ներկայացնում լեպտինի նկատմաբ դիմադրողականության ամենատարածված ախտանշանները · քաշի ավելացում · սննդի նկատմաբ անկառավարելի ձգտում · սթրեսի շրջանում սննդի օգտագործում · ուշ ժամին սննդի օգտագործում · զարկերակային ճնշման բարձրացում · անքնություն · նիհարել չկարողանալու ունակություն · շաքարի նկատմաբ հակում · տրիգլիցերիդների մակարդակի բարձրացում · հաճախակի անհանգստություն · մոտիվացիայի պակաս · սննդի հիմնական ընդունումից հետո որևէ բան համտեսելու ցանկություն · հոգնածության առաջացում, հատկապես սնունդ ընդունելուց հետո Որպեսզի կարողանաք հաղթահարել այդ խնդիրը, պետք է դադարեցնեք եք մի շարք մթերքների օգտագործումը, այդ թվում՝ · շաքարավազի · ածխաջրերի · եգիպտացորենի օշարակի Մյուս կողմից մարդու սննդակարգը պետք է հարուստ լինի օրգանական ու ամբողջական ցորենից պատրաստվող մթերքներով: Բացի այդ հարկավոր է կրճատել հացահատիկային ածխաջրերի օգտագործումը: Անհրաժեշտ է խուսափել մշակված սննդի օգտագործումից և օգտագործել լուծվող սպիտակուցներ ու ջրիմուռներ: Բացի այդ ածխաջրերի քանակության օգտագործման նվազեցման հաշվին պետք է նվազեցնել տրիգլիցերիդների մակարդակը: Շատ կարոևր է կանոնավոր կերպով զբաղվել սպորտով, քանի որ ֆիզիկական վարժությունները կարող են զգալիորեն վերականգնել օրգանիզմում հավասարակշռությունն ու լեպտինի նկատմաբ կայունությունը: Լեպտինի մակարդակի հետ կապված խնդիրների առաջացումը կարող է նաև պայմանավորված լինել քնի դեֆիցիտով ու քնի խանգարմաբ:Այդ պատճառով աշխատեք լիարժեք հանգստանալ:



