Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության ներկայացուցիչը
МЕЖДУНАРОДНОЕՄոնղոլիայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Խալթմագիյն Բատուլգան, ով առաջ է անցել իշխող Ժողովրդական կուսակցության իր մրցակցից՝ ձայների շուրջ 10 տոկոս առավելությամբ: Գլխավոր ընտրական հանձնաժողովի տեղեկություններով՝ Դեմոկրատ Բատուլգան հավաքել է ձայների 50,6%-ը, իսկ նրա մրցակիցը՝ խորհրդարանի խոսնակ և Ժողովրդական կուսակցության անդամ Միեգոմբին Էնխբոլդը ստացել է քվեների 41,2%-ը: «Մոնղոլիան հաղթել է: Ես այժմ իսկ կսկսեմ աշխատել տնտեսական խնդիրների լուծման շուրջ և կազատեմ Մոնղոլիայի բնակիչներին պարտքերից, ինչպես և խոստացել եմ»,- ասել է նորընտիր նախագահը՝ հաղթանակից անմիջապես հետո:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



