Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության ներկայացուցիչը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոնղոլիայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Խալթմագիյն Բատուլգան, ով առաջ է անցել իշխող Ժողովրդական կուսակցության իր մրցակցից՝ ձայների շուրջ 10 տոկոս առավելությամբ: Գլխավոր ընտրական հանձնաժողովի տեղեկություններով՝ Դեմոկրատ Բատուլգան հավաքել է ձայների 50,6%-ը, իսկ նրա մրցակիցը՝ խորհրդարանի խոսնակ և Ժողովրդական կուսակցության անդամ Միեգոմբին Էնխբոլդը ստացել է քվեների 41,2%-ը: «Մոնղոլիան հաղթել է: Ես այժմ իսկ կսկսեմ աշխատել տնտեսական խնդիրների լուծման շուրջ և կազատեմ Մոնղոլիայի բնակիչներին պարտքերից, ինչպես և խոստացել եմ»,- ասել է նորընտիր նախագահը՝ հաղթանակից անմիջապես հետո:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



