ԻՊ-ն ստանձնել է Սինայում 26 եգիպտացի զինվորի կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Եգիպտոսի Սինայ թերակղզու զինվորական անցակետերում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, «Իսլամական պետությունն» ստանձնել է Սինայի թերակղզում եգիպտական բանակի առանձին ճակատի վրա հարձակման պատասխանատվությունը, որն իրականացվել է ականապատ ավտոմեքենայի և գնդակոծման միջոցով:
Գործակալության տվյալներով` իսլամիստական խմբավորումն օնլայն հայտարարություն է արել, որում նշել է, որ հարձակումն իրականացվել է այն պատճառով, որ եգիպտական բանակը նախապատրաստվում էր գրոհել ԻՊ-ի դիրքերը Սինայում:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 26 եգիպտացի զինվոր է սպանվել Ռաֆահ քաղաքի Էլ Բարաս շրջանում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



