ԻՊ-ն ստանձնել է Սինայում 26 եգիպտացի զինվորի կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Եգիպտոսի Սինայ թերակղզու զինվորական անցակետերում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, «Իսլամական պետությունն» ստանձնել է Սինայի թերակղզում եգիպտական բանակի առանձին ճակատի վրա հարձակման պատասխանատվությունը, որն իրականացվել է ականապատ ավտոմեքենայի և գնդակոծման միջոցով:
Գործակալության տվյալներով` իսլամիստական խմբավորումն օնլայն հայտարարություն է արել, որում նշել է, որ հարձակումն իրականացվել է այն պատճառով, որ եգիպտական բանակը նախապատրաստվում էր գրոհել ԻՊ-ի դիրքերը Սինայում:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 26 եգիպտացի զինվոր է սպանվել Ռաֆահ քաղաքի Էլ Բարաս շրջանում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



